17.08.2023|
16:15
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում հնչած ելույթներում երբեք չարտահայտվեց «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպումը։ Ինչու՞ է սա կարևոր։ Նրա համար, որ բոլոր-բոլորը Արցախում տեղի ունեցողը համարում են արդեն ընդամենը հումանիտար խնդիր, կոպիտ ասած, հազար ներողություն, ազգությամբ հայ ադրբեջանցիների հումանիտար խնդիր։ Ու քանի որ բոլորն այդպես են ցույց տալիս իրենց ընկալածը, ապա բոլորին նաև ընդունելի է դառնում, որ հումանիտար այս խնդիրը ինչ-որ ձևով պիտի լուծում ստանա, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով բեռներ մտցնելով: